Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը՝  պատանդներին  վերադարձնելու համար

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը՝  պատանդներին  վերադարձնելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավագ խորհրդականը հայտարարել է, որ կշարունակեն հարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ պատանդների վերադարձն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը, Նեթանյահուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Օֆիր Ֆալկի խոսքով՝ ռազմական ճնշումը ստիպել է ՀԱՄԱՍ-ին ընդունել իր առաջին զինադադարը 2023 թվականի նոյեմբերին, որի ընթացքում մոտ 80 պատանդ է վերադարձվել։ 

Նա համոզմունք է հայտնել նաև, որ դա մնացած 59 պատանդների վերադարձը պարտադրելու ամենաապահով միջոցն է:

«Միակ պատճառը, որ նրանք վերադարձան բանակցային սեղանի շուրջ, ռազմական ճնշումն էր, և դա այն է, ինչ մենք հիմա անում ենք», - ասել է նա լրագրողներին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելը վերսկսել է իր օդային հարվածները և ցամաքային զորքեր տեղակայել ռազմական գոտու ողջ տարածքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում