Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանից կրած պարտությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանից կրած պարտությունը:
«Մենք ոչ պրոֆեսիոնալ էինք գործում՝ կորցնելով գնդակները շատ ու շատ: Բոլորս ցնցված էինք և չէինք կարողանում արձագանքել: Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, այս հաշիվն անընդունելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:
Ջոն վան’տ Սխիպի խոսքով` երբ թիմը պարտվում էր մեկնարկային 15 րոպեներից հետո, արդեն իսկ ինչ-որ բան սխալ էր գնում, որը իր մարզչական շտաբը չկարողացավ շտկել:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով: