Սպորտ

Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է

Հայաստանը ներկայացնող շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը, 8 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝  առաջատարների շարքում է: 6 միավոր է հավաքել Հայկ Մարտիրոսյանը: 5,5-ական միավոր ունեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարգսյանը: 

Եվրոպայի առաջնության ավարտին մնաց 3 տուր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում