Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի  վերջին մրցակիցը ՖԻՖԱ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Պորտուգալիան է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը պորտուգալացիներն են, որոնք ընդգրկվեցին Հայաստանի ընտրանու հետ նույն` F ենթախմբում: 

Հայաստանի հավաքականի հանդիպումների խաղացանկն ունի հետևյալ տեսքը.

Սեպտեմբերի 6 – Հայաստան – Պորտուգալիա 
Սեպտեմբերի 9 –  Հայաստան – Իռլանդիա
Հոկտեմբերի 11 – Հունգարիա – Հայաստան
Հոկտեմբերի 14 – Իռլանդիա – Հայաստան  
Նոյեմբերի 13 – Հայաստան – Հունգարիա
Նոյեմբերի 16 – Պորտուգալիա– Հայաստան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում