Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 2-5-րդ տեղերը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 2-5-րդ տեղերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 9 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ունի 7 միավոր և կիսում է 2-5-րդ հորիզոնականները:
10-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը խաղում է գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումի հետ, ով 7.5 միավորով առաջատարն է։
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն, ովքեր ունեն 6.5 միավոր:
10-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 25-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին: