Սպորտ

Արաս Օզբիլիսը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը

2 րոպեի ընթերցում

Արաս Օզբիլիսը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  ղեկավարությանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ նախագահի նախկին թեկնածու Արաս Օզբիլիսն անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային խաղերում Հայաստանի հավաքականի կրած պարտություններին և խիստ քննադատության ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարությանը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսն իր սոցիալական հարթակներում հրապարակած տեսանյութում մասնավորապես ասել է. 

«Մեկ տարի երեք ամիս առաջ ես իմ թեկնածությունն էի դրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում` իմանալով, որ մեկ տոկոս շանս չունեմ: Այսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք: Նրանք ասում էին, որ Օզբիլիսը չունի կառավարման փորձ, բայց դուք այդ ասպարեզում տապալվում եք: Այն, որ դուք ֆուտբոլից չեք հասկանում, դա բոլորին պարզ է: Բայց դուք ֆուտբոլի կառավարման հատվածին էլ չեք տիրապետում: Դուք ձախողվել եք կառավարման, կազմակերպչական, իրավաբանական, ֆինանսական և լրատվական մասերով: Ամենավատն այն է, որ հույս ու հավատը մարում է: Ֆուտբոլում կարող ես հաղթել ու պարտվել, բայց այս պարտությունն արդյունքն է այն ամենի, ինչը երկար ժամանակ կատարվում է հայկական ֆուտբոլում: Ժամանակն է գիտակցելու և փոփոխություններ անելու»:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում