Սպորտ

Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները 2024 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների շարքում են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թվականի լավագույնների (կին ծանրորդ, տղամարդ ծանրորդ) կոչումներին: 

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան լավագույնների անունները կհայտարարի ապրիլի 13-ին Մոլդովայում մեկնարկող Եվրոպայի առաջնության առաջին օրը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում