Սպորտ

Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը ԵԱ-ի համար

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը ԵԱ-ի համար

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է կանանց և տղամարդկանց թիմերի վերջնական կազմերը, որոնցով թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեդերացիան հայտնում է, որ  այս օրերին Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում: Տղամարդկանց ընտրանին մարզվում է Երևանում, կանանց ընտրանին` Գյումրիում:

Տղամարդկանց ընտրանու կազմում են 61 կգ Գառնիկ Չոլակյանը, 73 կգ Գոռ Սահակյանը, 81 կգ Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ Մնացական Աբրահամյանը, 96 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ Արա Աղանյանը, 102 կգ Պետրոս Պետրոսյանը, 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը, 109 կգ Գարիկ Կարապետյանը, +109 կգ Վարազդատ Լալայանը: Թիմի գլխավոր մարզիչն է Փաշիկ Ալավերդյանը:

Կանանց թիմն ունի հետևյալ կազմը` 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան, 55 կգ Իզաբելլա Յայլյան, 76 կգ Աննա Ամրոյան, 76 կգ Միլենա Խաչատրյան, 81 կգ Էմմա Պողոսյան, 81 կգ Մարգարիտա Առաքելյան, 87 կգ Տաթև Հակոբյան, 87 կգ Լիանա Գյուրջյան, +87 կգ Ջուլիետա Ավանեսյան, +87 կգ Մերի Թումասյան, թիմի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ապրիլի 13-21-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում