Սպորտ

Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում ավարտվել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցաշարին մասնակցում էին ըմբիշներ Հայաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Իրանից, Ղազախաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից: 

«Նախորդ տարիների համեմատ այս տարի միջազգային մրցաշարին առավել շատ մասնակիցներ ունենք: Մրցաշարին ասիական ըմբշամարտի դպրոցը ներկայացել էր ուժեղագույն կազմով, ինչն ապացույցն է այն բանի, որ մրցաշարը սկսում է հեղինակություն վայելել»,-ասաց մրցաշարի կազմկոմիտեի անդամ Ավետիք Վարդանյանը:

Ըստ քաշային կարգերի մրցաշարի՝ հաղթողներ դարձան Նուրդանատ Աիտանովը՝ 57 կգ (Ղազախստան), Հարություն Հովհաննիսյանը՝ 61 կգ (Հայաստան), Բիլոլ Շարիպ Ուուլուն՝ 65 կգ (Ղրղզստան), Էլհաիչուրան Էբրահիմը՝ 70 կգ (Իրան), Մահդի Մամիվադ Մոհամմադը՝ 74 կգ (Իրան), Շամիսպուր Հաջվանդ Աբոլֆազլը՝ 79 կգ (Իրան), Յոհլան Սագարը՝ 86 կգ (Հնդկաստան),  Նուրի Թուհիդը՝ 92 կգ  (Իրան), 97 կգ` Մալաֆեհ Էֆրան Ալիզադեհը՝ 97 կգ  (Իրան), Յեդիգե Կասսիմբեկը՝ 125 կգ (Ղազախստան):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում