1 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Երևանի «Միկա» մարզադահլիճում մրցաշարին մասնակցել են Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկա է գտնվել մրցաշարի բացմանն ու ներկայացրել քաղաքային իշխանության որդեգրած սկզբունքը, այն է՝ նպաստել սպորտի զարգացմանը: