Հայաստան

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն ակտիվորեն ներգրավված է Երևանում ընթացող COP17 համաժողովի և հարակից միջոցառումների պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կառույցի տարածած հաղորդագրությունից, ՊՊԾ-ն իր լիազորությունների շրջանակում ապահովում է տասնյակ երկրներից Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, այդ թվում՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների անվտանգությունը, ինչպես նաև պահպանական միջոցառումների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար՝ ապահովելով համաժողովի և հարակից միջոցառումների բնականոն ընթացքը։

Անվտանգային միջոցառումներն իրականացվում են համապատասխան պետական մարմինների, գործընկեր ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ համակարգված փոխգործակցությամբ։

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, Երևանում անցկացվում է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի 196 երկրների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի շուրջ 15 հազար ներկայացուցիչ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում