Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր:
Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։
Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակեց 8.5 միավոր: Մաթիասը դարձավ պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի տղամարդկանց չեմպիոնի կոչումը։