Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել
1 րոպեի ընթերցում

Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկի վրացիներին` անհարգալից պահվածքի համար, ապա Թբիլիսիում սեպտեմբերին կայանալիք Թուրքիայի դեմ խաղը կանցկացվի առանց երկրպագուների:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով: Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել են խաղադաշտ` վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա ու պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ: