Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող
1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր:
Ավելի վաղ Դավթյանը դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող, որը կայացել էր գերմանական Կոտբուս քաղաքում: Հայաստանի թիմը չէր մասնակցել գավաթի խաղարկության երկրորդ փուլին, որը կայացել էր Բաքվում: