Սպորտ

Պատրաստ ենք մեր խնդիրները ներսում լուծել և որպես բավական մարտունակ թիմ ներկայանալ ԱԱ-ի ընտրական փուլին. Մելիքբեկյան

2 րոպեի ընթերցում

Պատրաստ ենք մեր խնդիրները ներսում լուծել և որպես բավական մարտունակ թիմ ներկայանալ ԱԱ-ի ընտրական փուլին. Մելիքբեկյան

Վրաստանի հավաքականից ֆուտբոլի Հայաստանի ընտրանու կրած 1։6 հաշվով պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզչական կազմը և ֆուտբոլիստները երկար զրույց են ունեցել, և դրա արդյունքում եկել համոզման, որ պատրաստ են որպես մեկ թիմ խնդիրները ներսում լուծել և որպես բավական մարտունակ թիմ ներկայանալ աշխարհի առաջնության սեպտեմբերին կայանալիք ընտրական փուլին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելիքբեկյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

«Բավականին երկար շփվեցինք թիմում, և ֆեդերացիայի ներկայացուցիչները, և մարզչական շտաբը։ Մենք բավականին երկար խոսակցություն ունեցանք և եկանք այն եզրակացության, որ մենք պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։

Իհարկե, մարզիչը արդեն ասել է, ես ևս մեկ անգամ բոլորս անունից... որովհետև մենք մի թիմ ենք, և համոզված ենք, որ որպես մի թիմ կարող ենք առաջ գնալ։ Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար։

Բայց երկար զրույցից հետո մենք համոզվել ենք, որ կարող ենք որպես մեկ թիմ առաջ գնալ՝ անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի հանդեպ լինում է, մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել, և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում և փորձել ամեն ինչ անել, որ կազմ ու պատրաստ, որպես բավական մարտունակ թիմ ներկայանանք սեպտեմբերին, աշխարհի առաջնության ընտրական փուլին։ Սա հայտարարություն է համատեղ՝ մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ֆեդերացիայի կողմից։ Եվ սա արդյունքն է այն երկար զրույցի, որ մենք ունեցանք հանդիպումից հետո։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն իր հերթին նշեց, որ թիմում երկար զրույցի արդյունքում բոլորը խոստացել են, որ նման խայտառակ պարտություններ էլ չեն լինելու։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում