Հայաստան

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են  «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, օրակարգում Հայաստանում սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրման հարցն էր: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի քարտեզագրման, նախավիրահատական ու հետվիրահատական քայլերին առնչվող հարցեր ու այլ երկրների հետ փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները։ 

Ծրագրի մեկնարկը տալու նպատակով նախատեսվում է դիտարկում՝ կապված ՀՀ-ում հիվանդների թվի և ընդհանուր իրավիճակի հետ։ Կձևավորվի ծրագրի իրագործման թիմ, կիրականացվի քարտեզագրման գործընթաց, կընտրվեն համապատասխան բուժառուները։

Ծրագիրը նպատակ ունի փրկել շուրջ 90 հիվանդի կյանք, և, հաշվի առնելով ՀՀ-ում սրտի փոխպատվաստման հնարավորության բացակայությունը՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը միակն է կյանքեր փրկելու տեսակետից։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում