«Ինտեր»-ը մեկնել է Մյունխեն
1 րոպեի ընթերցում

Իտալական «Ինտեր»-ը մեկնել է Մյունխեն, որտեղ մայիսի 31-ին կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբը Գերմանիա է մեկնել ամբողջական կազմով, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Վերջինս պատմական արդյունք կգրանցի, եթե հաղթի չեմպիոնների լիգայում` դառնալով պատմության առաջին ֆուտբոլիստը, որը հաղթել է բոլոր եվրագավաթներում` մասնակցելով եզրափակիչ խաղերին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: «Ինտեր»-ը կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
Կարդացեք հոդվածը` ქართული