Առանց մեկնաբանության. Վրաստան-Հայաստան` 6:1
2 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 4 րոպե անց Վրաստանի ընտրանին բացեց հանդիպման հաշիվը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Վարազդատ Հարոյանը: 10 րոպե էլ չէր անցել Վրաստանը նաև երկրորդ գնդակն ուղարկեց Չանչարևիչի դարպասը: Գոլը խփեց Գիորգի Միկաուտաձեն: Եվս 10 րոպե անց վրացիները երրորդ անգամ գրավեցին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասը: Գոլը խփեց Գիորգի Չակվետաձեն: 26-րդ րոպեին 4-րդ գնդակը հայտնվեց Հայաստանի ընտրանու դարպասը: Գոլը խփեց Օթար Կիտեիշվիլին: Հանդիպման 35-րդ րոպեին, օգտվելով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանների սխալից, դուբլ ձևակերպեց Գիորգի Միկաուտաձեն:
Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ընտրանու անդամ Էդգար Սևիկյանը կարողացավ գրավել Վրաստանի դարպասը: Բայց Վրաստանը չբավարարվեց ձեռքբերածով: 62-րդ րոպեին վրացիների 6-րդ գոլը խփեց Խվիչա Կվարացխելիան:
Վրաստան-Հայաստան`6:1:
Հանդիպմանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մարզադաշտից հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վրաստանի ֆուտբոլի ընտրանին Ազգերի լիգայի հաջորդ մրցափուլում հանդես կգա B ենթախմբում, իսկ Հայաստանը կմնա C խմբում: