Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում էերկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում հակամարտող կողմերին անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժիագրեսիան իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը:

Նա նաև հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների:

Ավելի վաղ իրականական լրատվամիջոցները հայտնել են Իրանի տարածքում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու սարքերի կործանման և արկերի ընկելու, ինչպես նաւ իրանական խաղաղ բնակավայրեր Ադրբեջանի կողմից գնդակոծվելու մասին:

Հայերեն Русский

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները

Իսրայելն արգելել է Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցության առաջնորդի մուտքը երկիր

Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է

Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ

Վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Թեհրանում ընթանում է Միրզոյան-Արաղչի հանդիպումն՝ ընդլայնված կազմով

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին