Մինաս Լուռյանը կղեկավարի հեղինակավոր բյուզանդագիտական միջազգային գիտաժողովի երաժշտական մասը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը նշանակվել է Բյուզանդագիտական ուսմանց միջազգային գիտաժողովի (24-th International Congress of Byzantine Studies Venice and Padua) երաժշտական հանդիսավոր նախաձեռնության բաժնի վարիչ-համադրող: Գիտաժողովը, որը կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ, կայանալու է 2022 թվականի օգոստոսի 22-27-ը Վենետիկում:

Մինաս Լուռյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գիտաժողովը պետք է տեղի ունենար 2021 թվականին Ստամբուլում, սակայն հետաձգվել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու պետական որոշումից հետո: Հարյուր տարվա մեջ առաջին անգամ հեղինակավոր միջոցառումը կանցկացվի Վենետիկում:

Անդրադառնալով Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի գործունեությանը՝ Լուռյանը նշեց, որ կենտրոնը հայ ճարտարապետությունն ուսումնասիրելուն զուգահեռ ունի նաև երաժշտական մասնաճյուղ: «Այն, համագործակցելով Իտալիայի հեղինակավոր երաժշտական հաստատությունների հետ, համադրել է վերջին քառասուն տարվա կարևոր երաժշտական ստեղծագործությունների արտադրությունը»,- շեշտեց Մինաս Լուռյանը:

Բյուզանդագիտական միջազգային գիտաժողովն իրականացնում է Բյուզանդագիտությունների միջազգային ասոցիացիան, որը հիմնադրվել է մոտ հարյուր տարի առաջ:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը