Հասարակական

ՊԲ-ն մարտի դաշտում սխրագործությունների համար մի խումբ զինծառայողների կպարգևատրվի «Արիության» մեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակը մարտի դաշտում սխրագործությունների համար մի խումբ զինծառայողների կպարգևատրվի «Արիության» մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից, «Արիության» համար մեդալի արժանացած զինծառայողներն են.

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն մեկական «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցելու համար:

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար: Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար:

Հայերեն

Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը

Թուրքիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի

Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել ձկնամթերք Եվրամիության շուկա

Սերբիան ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ չի դառնա. փոխվարչապետ

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին

Թուրքիայում լուրջ բախումներ են տեղի ունեցել Էրդողանի մրցակցի կալանավորմանը հաջորդող ցույցերի ժամանակ

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ․ սպասվող միջոցառումներն ու ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հայաստանը ներկայացրել է երկրորդ հայտը Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար

ՆԳՆ-ն և ԿԸՀ-ն հրապարակել են մարտի 30-ին կայանալիք ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները