Մարզեր

ՆԳՆ-ն և ԿԸՀ-ն հրապարակել են մարտի 30-ին կայանալիք ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն և ԿԸՀ-ն հրապարակել են մարտի 30-ին կայանալիք ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում մարտի 23-ին տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը.

  • Ընտրողի անհատական տվյալներ
  • Հաշվառման հասցե
  • Քվեարկության օր
  • Քվեարկության ժամանակ
  • Ընտրողի ընտրական տեղամասի համար
  • Տեղամասային կենտրոնի հասցե:

Գյումրի կամ Փարաքար համայնքներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում