Տնտեսություն

Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել ձկնամթերք Եվրամիության շուկա

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել ձկնամթերք Եվրամիության շուկա

Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ից պաշտոնապես իրավունք ունի Եվրոպական  միության անդամ երկրներ արտահանել բարձրորակ ջրային կուլտուրաներ՝ թեփուկավոր ձկներ և դրանցից ստացված արտադրանք, այդ թվում՝ ձկնկիթ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

«Մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի՝ ձկնկիթի արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Սա երկար գործընթաց էր․ սրա մասին ակնարկվել էր դեռ 2011 թվականին, և գործընթացը հաջողությամբ ավարտվեց»,- ասաց Հովհաննիսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում