ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել ԼՂ գոտում բնակեցված տարածքների թիրախավորման առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ բոլոր կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները ՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կայքից, Գուտերեշի խոսքերը մեջբերել է նրա խոսնակը:

Գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ չնայած միջազգային հանրության՝ կռիվն անմիջապես դադարեցնելու բազմաթիվ կոչերին: Նա խիստ անհանգստացած է ռազմական գործողությունների, այդ թվում՝ բնակեցված տարածքների թիրախավորման փաստով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ հորդորելով անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Նա կոչ է արել տարածաշրջանային և միջազգային համապատասխան դերակատարներին՝ ակտիվորեն քայլեր ձեռնարկել մարտական գործողությունների հրատապ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու համար:

Գուտերեշի խոսնակը հոկտեմբերի 5-ի մամուլի հերթական ասուլում նշել էր, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը շարունակում է խորապես մտահոգվել շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունների համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն العربية English Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մանրամասներ է ներկայացրել COP17-ի նախարարական հատվածի ընթացքից

ՀՀ վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Նարեկ Կարապետյանը դրական է գնահատել Խաղաղության խորհրդի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա

Վարչապետ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային

Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հութիները դատապարտել են Եգիպտոսի խորհրդարանին՝ Սաուդյան Արաբիային ռազմական օգնության տրամադրմանը հավանություն տալու համար

Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական շահագրգռվածությունը համարել է խաղաղության իրական երաշխիք

Ես շատ հիասթափված եմ. Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ-ում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Հայաստանն ապահովել է պատշաճ պայմաններ և նպաստել COP17-ի հաջող անցկացմանը. Իբրահիմա Շեյխ Դիոնգ