Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արցախի՝ երևանաբնակ նոր հերոսների ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ԱՀ պաշտպանության բանակի երևանաբնակ զինծառայողներ Յուրա Ալավերդյանի ու Էդգար Մարկոսյանի ընտանիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Ոսկե արծիվ» շքանշանի արժանացած երևանցի տղաների ընտանիքի անդամները լրահոսից են տեղեկացել իրենց որդիների սխրանքի մասին: Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր զավակներ լույս աշխարհ բերելու և դաստիարարակելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ առաջնագծի հաղթական ոգին ապահովվում է հենց նրանց սխրանքների օրինակով:

Յուրա Ալավերդյանը Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա: Էդգար Մարկոսյանը՝ 10 տանկ:

Էդգար Մարկոսյանի մայրն ուսուցչուհի է և այսօր էլ շարունակում է իր որդու օրինակով կրթել հայրենիքի նվիրյալ սերունդ:

Ալավերդյանների ընտանիքում էլ վստահ են, որ քաջարի հայորդիների կենաց ու մահու պայքարի արդյունքը լինելու է մեր հաղթանակը:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն