Պուտինը ԼՂ հարցով Էրդողանի և Ալիևի հետ բանակցելու հստակ պլաններ դեռևս չունի. Դմիտրի Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ բանակցություններ վարելու հստակ պլաններ դեռևս չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, Պեսկովը հավելել է, որ տարածաշրջանում պատերազմ է ընթանում և իրադարձություններն արագ են զարգանում, դրա համար դժվար է կանխատեսումներ անել:

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ոչ մի կասկած չկա, որ նախագահ Պուտինն այդ թեման կքննարկի իր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ մոտակա ժամանակահատվածում պլանավորվում են արդյոք բարձր մակարդակով բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ճշտող հարցին՝ կարելի է այդպիսի բանակցություններ ակնկալել այս շաբաթվա ընթացքում, Պեսկովը պատասխանել է, որ այս պահին հստակ պլաններ չկան: «Բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարկե, այնտեղ՝ Ղարաբաղում, իրադարձություններն արագ են զարգանում, դրա համար դժվար է կանխատեսում անել: Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվի նաև երկխոսության անհրաժեշտությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար