Անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը. Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդուն Կուգլերն (Gudrun Kugler) անդրադարձել է ղարաբաղա-ադբեջանական շփման գծում առկա լարվածությանը՝ հայտնելով իր մտահոգությունը:

«Ավստրիայի ORF-online պարբերականը գրել է, որ համաձայն Հայաստանի կառավարության տեղեկության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում «կատաղի կռիվներ» և «լայնածավալ հարձակում» են ընթանում, և «օրեր շարունակվող մարտերը գերազանցում են իրենց ծավալով տարարածաշրջանում տարիներ ի վեր տեղի ունեցող միջադեպերը»։ Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ մարտի դաշտում կռվողներից շատերը Թուրքիայից են, նույնիսկ ջիհադիստներ կան, և որ դեռևս շարունակվում են տարբեր երկրներից սպառազինությունների մատակարարումները։ Հայտնում են, որ մարտեր են եղել նաև Հայաստանի տարածքում, ինչև նշանակում է հետագա էսկալացիա։ Այս բոլորը չափազանց մտահոգիչ է։

Որպես խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խմբի նախագահ և որպես ÖVP խմբակցության մարդու իրավունքների հարցերով խոսնակ, ես և ÖVP խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ռայնհոլդ Լոպատկան կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատերազմական գործողությունները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերել՝ միջազգային իրավունքին համապատասխան երկարաժամկետ և կայուն լուծում գտնելու համար, նվազեցնել տարիներ շարունակ սերմանված ատելությունը, անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը, սահմանափակել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, ըստ անհրաժեշտության, ցուցաբերել մարդասիրական օժանդակություն: Ժողովուրդներին կարելի է հասկանալ միայն իրենց պատմության միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Գուդուն Կուգլերն։ Նա նշել է, որ հայերը բարձրաձայնում են 1915թ. Ցեղասպանության կրկնության հավանականության հարցը։ Գուդուն Կուգլերն ընդգծել է, որ այդ ժամանակ 1,5 միլիոն հայ սպանվեց, մինչդեռ աշխարհի մեծ տերությունները պարզապես դիտում էին:

Հայերեն

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ