Տարածաշրջանային

Իրանցի խորհրդարանականը իր երկրի ԱԳՆ-ին կոչ է արել կանխել տարածաշրջանում անկայունությունը

1 րոպեի ընթերցում

Իրանցի խորհրդարանականը իր երկրի ԱԳՆ-ին կոչ է արել կանխել տարածաշրջանում անկայունությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանում Քալեյբար քաղաքի ներկայացուցիչ Հոսեյն Հաթամին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի՝ խորհրդարանական հարցերով տեղակալի հետ և իր բողոքն ու անհանգստությունն է հայտնել Խոդաֆարինի շրջանում հրթիռներ ընկնելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հաթամին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա ԱԳՆ-ին կոչ է արել լրջորեն ներգրավվել և կանխել տարածաշրջանում անկայունությունը և թույլ չտալ, որ Իրանի քաղաքացիներին վնաս հասցվի։

Արտգործնախարարի տեղակալը ափսոսանք է հայտնել և վստահեցրել, որ դիվանագիտական ապարատը հետամուտ կլինի խնդրին։

Նա նաև նշել է, որ Զինված ուժերի, ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված բարձրաստիճան պատվիրակությունը մեկնելու է Խոդաֆարին՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ծագած խնդիրներին հետամուտ լինելու նպատակով:

Խոդաֆարինի գավառապետը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին Փարվիզխանլու գյուղի վրա «Կատյուշա» ՀԿՌԿ-ի 5 արկ է ընկել, որից 2-ը՝ բնակելի տան վրա։ Վիրավորվել է 6 տարեկան երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում