Տարածաշրջանային

Առնվազն երեք սիրիացի զինյալ է սպանվել. The Guardian-ի անդրադարձը Ադրբեջանի ԶՈՒ սիրիացի վարձկաններին

4 րոպեի ընթերցում

Առնվազն երեք սիրիացի զինյալ է սպանվել. The Guardian-ի անդրադարձը Ադրբեջանի ԶՈՒ սիրիացի վարձկաններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք սիրիացի գրոհայիններ են սպանվել Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգությունների արդյունքում: Այս մասին տեղեկացրել է հեղինակավոր The Guardian-ը՝ ըստ էության հաստատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերում օտարերկրացիների ներգրավվածության մասին տեղեկությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Guardian-ը մասնավորապես գրել է՝ ենթադրվում է, որ այդ սիրիացիները թուրքական անվտանգության ընկերությունների աշխատողներ են: «Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի միջամտությունը վեճին վտանգավոր նոր գործոն է, որը կարող է մարտերն ավելի երկար և արյունոտ դարձնել»,- գրել է լրատվամիջոցը:

Պարբերականը նկատել է, որ դա նաև տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավման ռիսկ է ստեղծում՝ տեղ բացելով Թուրքիայի և Ռուսաստանի պայքարի համար:

Լրատվամիջոցը նաև գրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են, թե սիրիացի զինյալներ են կռվում ԼՂ-ի դեմ: Սակայն Սիրիայի Իդլիբ նահանգի սիրիական ընդդիմադիր զինյալներից մի քանի տղամարդ The Guardian - ին հայտնել են, որ ռազմական հրամանատարներն ու բրոքերներն իրենց առաջարկել են աշխատել պահակակետերում՝ նավթի և գազի օբյեկտների պահպանության համար՝ 3-6-ամսյա պայմանագրերով ՝ 7 000-10 000 թուրքական լիրայով՝ համեմատաբար մեծ գումարով, որը կարող է օգնել նրանց խուսափել Սիրիայի աղքատությունից:

The Guardian-ը երեք օրինակ է բերել. սպանված մարտիկ Մուհամեդ Շաալանի զարմիկը ՝ Օմար Աբդոն Ալ Աթարիբ քաղաքից, ասել է. «Նա մեզ ասել է, որ սեպտեմբերի 20-ին մեկնում է Ադրբեջան: Մենք չգիտենք իր մահվան հանգամանքները, նրանք մեզ ասացին, որ այս պահին դժվար է դին բերելը, բայց կփորձեն»:

Այն ջարա գյուղից Հուսեյն Թալհայի և Սադամ Ազիզ Ազկորի ընտանիքները նույնպես ասել են, որ զորամասի հրամանատարները զանգահարել են իրենց ՝ ասելու, որ իրենց հարազատները սպանվել են: The Guardian-ը նկատել է, որ լրատվամիջոցները հայտնում են ևս երեք զոհի մասին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է մեկ քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի շուրջ 1280 մարդկային կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 միավոր զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Քաղաքականություն

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում