Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի և Ղազախստանի գործընկերների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Դամիր Սագինբաևի և Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար Ասեթ Իսեկեշևի հետ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

ԱԽ քարտուղարն հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել է ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, Արմեն Գրիգորյանը մատնանշել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու և հակամարտության մի կողմին ուղղակի աջակցություն ցուցաբերելու հանգամանքը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում Արցախի պաշտպանության բանակը և ՀՀ Զինված ուժերը տարածաշրջանային կայունության և անվտանգության միակ երաշխավորներն են:

Ղրղզստանիև Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարները ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան