Ադրբեջանի սադրիչ գործողություններում Թուրքիայի ակտիվությունը չի բխում Իրանի շահերից. իրանագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետևում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը, և Ադրբեջանի սադրիչ գործողություններում Թուրիքայի ակտիվությունը բացարաձակ չի բխում Իրանի շահերից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Իրանի շահերից չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը: Թուրքիան ցանկանում է Կովկասում ունենալ մեծ ազդեցություն՝ նվազեցնելով Իրանի ազդեցությունը թե Կովկասում, թե ընդհանուր տարածշրջանում: Այս առումով տեսնում ենք Իրանի անհանգստությունը, ինչն ավելի մեծացավ, երբ շփման գծում գործողություններով պայմանավորված Իրանի տարածք հրթիռներ էին ընկել, ինչի կապակցությամբ Թեհրանն իր դժգոհությունն էր հայտնել: Եղավ տեղեկատվություն ԱԹՍ-ի խոցման մասին: Սա հստակորեն արվում է նաև նրա համար, որ կարողանան կանխել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները՝ ցույց տալով, որ տարածաշրջանում միայն Թուրքիան չէ, Իրանն էլ ունի շահեր»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Իրանագետը նշեց, որ Իրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի ակտիվությանը Նախիջևանի ուղղությամբ: Նրա կարծիքով, եթե Նախիջևանի հատվածում Թուրքիան ցուցաբերի էական գործունեություն, ապա ականատես կլինենք Իրանի համարժեք քայլերին: Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը իրանական մամուլի արձագանքին, Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ի տարբերություն հուլիսյան դեպքերի, երբ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքների, հիմնականում օգտագործում էին ադրբեջանական մամուլից ստացված տեղեկությունները, այս անգամ պատկերն այլ է: Իրանական մամուլը առավել հավասարկշռված է, օգտագործում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական աղբյուրները:

Փորձագետը նկատեց, որ Թուրքիայի նախագահը պարբերաբար խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում: Խոսվում է այն մասին, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններում ներգրավվելով՝ Թուրքիան փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել անկումային տնտեսությունից: Այս խնդրում ներգրավվելուց հետո թուրքական լիրան ուղղակի գահավիժեց, որը բավական խոցելի վիճակում է դնում թուրքական իշխանություններին:

Հայերեն Русский

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ