Անհապաղ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները. Եվրախորհրդարանի պատգամավորների անդրադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Պայմանավորվածության համաձայն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Պետք է կանխել լայնամասշտաբ պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բոլոր կողմերից կտուժեն մարդիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Միշայել Գալերը:

Տոնինո Պիցուլան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանի գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը աշխատել երկու կողմերի հետ էլ:

«Դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները: Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին` հիմնված ԵԱՀԿ համաձայնեցված 3 սկզբունքների վրա, այն է` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և հատկապես` ուժի չկիրառում: Կոչ եմ անում միջազգային դերակատարներին` Մինսկի խմբի համանախագահներին, աշխատել երկու կողմերի հետ էլ»,-նշել է Տոնինո Պիցուլան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա