Սոցցանցերում հայտնվել են արցախա-ադրբեջանական շփման գծում զոհված սիրիացի վարձկանների տվյալները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջան ժամանած ու Արցախի պաշտպանության բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների անուններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ այդ կազմակերպության տվյալների՝ սպանվել է մոտ 80 գրոհային։

Սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են հասել Թուրքիայի տարածքով։ Ստորև բերված է կորուստների ցանկը․

1․ «Աշ-Շարքիա»-ի բանակը 19 զինյալ է կորցրել

2․ «Ալ Համզաթ» դիվիզիան՝ 4 գրոհային

3․ 51-րդ դիվիզիան 9 գրոհային է կորցրել

4․ «Ջայիշ ալ Նուխբա»-ն կորցրել է 11 գրոհային

5․ «Լևանտական ճակատ»-ից սպանվել է 22 գրոհային

6․ «Ալ Ֆուրկան»-ի բրիգադը 32 զինյալ է կորցրել

7․ «Ալ-Մութասիմ» դիվիզիան կորցրել է 6 գրոհային։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին