Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ջերմորեն ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել նման ձեւաչափով հանդիպման համար, մասնավորապես, եւ երկու խորհրդարանների միջեւ շփումների պարբերականության համար, առհասարակ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս ձեւաչափը կարող է մի նոր հարթակ դառնալ խմբակցությունների եւ հանձնաժողովների միջեւ՝ ավելի կոնկրետ ու թեմատիկ քննարկումների եւ շփումների համար, ինչը կօգնի լրացնել մեր մեծ համազգային օրակարգը, որը ժամանակի հրամայականով պարբերաբար վերանայելու, տարբեր ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու, փոփոխվող մարտահրավերների համար նոր լուծումներ գտնելու, մոտեցումները վերաքննելու ու վերահաստատելու անհրաժեշտություն է առաջանում:

Արցախի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը հաջող է տրված եւ հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարեւորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով:

Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ այցի նախաձեռնության համար եւ շեշտել, որ այս ձեւաչափն իր ուրույն տեղը կզբաղեցնի համատեղ աշխատանքներում՝ է՛լ ավելի մեծացնելով օրակարգերի ներդաշնակեցման հնարավորությունն ու փոխգործակցությունը:

«Մեր առանձնազրույցին զուգահեռ, այս պահին հանդիպումներ են ընթանում նաեւ խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների միջեւ, եւ պետք է փաստեմ, որ այն բովանդակությունը, որը փորձում ենք դնել այս հանդիպումների մեջ, իսկապես աննախադեպ է եւ պետք է շարունակենք նույն ոճով»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Արթուր Թովմասյանը, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ չկա Արցախի Հանրապետության կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա ՀՀ-ի իշխանությունների կողմից:

Երկու խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան