Հայաստանում հիմնովին վերակառուցվում է ութ ավագ դպրոց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի հատկացումների տնտեսման և վերաբաշխման արդյունքում երկրի ութ դպրոց հիմնովին վերակառուցվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախարարության ծրագրերով իրականացվող կապիտալ շինարարություններն աճել են տասնյակ անգամ: Գումարի առումով ավելացում կա, բայց նախագծերի թվերն աննախադեպ են: Այս պահին հիմնովին վերակառուցվում է ութ ավագ դպրոց: Գործընթացն իրականացվում է առաջանցիկ տեմպերով»,-ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ իր ղեկավարման ընթացքում Հայաստանի շուրջ վաթսուն համայնքում բացվել է 60 նախակրթարան: Ըստ նախարարի՝ դա կապված է ՀՀ կառավարության ծրագրային այն դրույթի հետ, որի համաձայն՝ մինչև 2023 թվականը 3-6 տարեկան աշակերտների շուրջ 70 տոկոսը պետք է հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ շուտով մեկնարկելու է շուրջ 22 դպրոցի շինարարություն: «Այդ դպրոցները նոր գույներ, համ ու հոտ են բերելու ամենահեռու համայնքներին: Շեշտեմ, որ հաջորդ տարի նախատեսում ենք մի շարք համայնքներում մոտ 15 դպրոցի շինարարություն իրականացնել: Այս տեմպերով դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն Հայաստանի պատմության 30 տարում չի եղել»,-հավաստիացրեց Հարությունյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2016 թվականին դպրոցաշինության համար հատկացվել է 976 մլն դրամ, 2017-ին՝ 1 միլիարդ 395 միլիոն դրամ: «Նախորդ կառավարությունն անհասկանալի կերպով այս գումարն իջեցրել է մինչև մեկ միլիարդ 100 միլիոն դրամի, ինչի պատճառով դպրոցաշինության գործը դանդաղել էր, բայց 2019-ին տրամադրվել է մեկ միլիարդ 425 միլիոն դրամ: Այս տարի՝ մեկ միլիարդ 914 միլիոն դրամ է հատկացվել: Գումարի մեծ մասը ծախսել ենք: Այս տարի դպրոցաշինությանը պետական միջոցներից ևս 800 միլիոն դրամ կհատկացվի»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում