Փոփոխություններ Հայաստանի պրեմիեր լիգայի խաղացանկում
1 րոպեի ընթերցում
![Փոփոխություններ Հայաստանի պրեմիեր լիգայի խաղացանկում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027247.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: VBET Հայաստանի պրեմիեր լիգայի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով Վ. Սարգսյանի անվան«Հանրապետական»մարզադաշտի խոտածածկի բարեկարգման աշխատանքները՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնության«Փյունիկ»–«Գանձասար-Կապան»խաղը կկայանաՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ սեպտեմբերի 12-ին՝ 19։45-ին։
Հաշվի առնելով «Շիրակ ՖԱ»-ի՝ 03.09.2020թ. գրությունը և կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները, VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 4-րդ մրցափուլի՝ «Շիրակ»-«Վան» հանդիպումը հետաձգվել է։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը