Վարչապետի համոզմամբ՝ կորոնավիրուսի հետ կապված «խմորը դեռ շատ ջուր է տանելու»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի վտանգն առկա է, և «խմորը դեռ շատ ջուր է տանելու»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում փոխվարչապետՄհեր Գրիգորյանը նշեց, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգն օդում կախված է, ինչին վարչապետը հակադարձեց. «Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիք եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում, երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպես որ՝ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դպրոցները բացելու պարագայում պետք է մաքսիմալ կանոնները պահել: «Փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում: Մենք երկար ժամանակ ամեն օր խնդրում, աղաչում, պաղատում էինք ամենօրյա ռեժիմով, սակայն երբ դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի», - ասաց նա:

Հայաստանում հանրակրթական հաստատությունները, բուհերը, արվեստի դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ին։ Օրական կտրվածքով երկրում արձանագրվում է կորոնավիրուսի մինչև 200 դեպք։ Սեպտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում ակտիվ դեպքերը 2908-ն են։

Հայերեն

Գեղարքունիքում մեկնարկել են կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքները

Apple-ի բաժնետոմսերը 23%-ով անկում են գրանցել. Microsoft-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասաններին

Պատգամավորը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում ռազմավարության և միասնական կառավարման կարիք է տեսնում

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագիրը

Պատգամավորը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր գործոն է համարում հանրային տրանսպորտի արդյունավետ համակարգը

Չինաստանը Թրամփին մեղադրել «բուլինգի գործելակերպի» կիրառման մեջ՝ 104% մաքսատուրքերի պատճառով

ԱՄՆ-ն Պանամայի ջրանցքը կպաշտպանի Չինաստանի ազդեցությունից. Պենտագոնի ղեկավար

Հայաստանի և ԱՄԷ-ի նախագահները քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին