Մարզեր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման 2026 թվականի բյուջետային հայտի և 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծի վերաբերյալ, ներառյալ 2025 թվականին հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, քննարկումը, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, անցկացրել է մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը հանգամանալից ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, անդրադարձել  2025 թվականի հաստատված բյուջեին և 2026 թվականի հայտի տարբերությանը՝ 2025 թվականի հաստատվածի նկատմամբ, հայտի տարբերությանը՝ 2024 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:

Այնուհետև զեկուցողը պատասխանել է ներկաների հարցերին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2026 թվականի բյուջետային հայտը և 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթը հրապարակված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում