Մարզեր

Գեղարքունիքում մեկնարկել են կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում մեկնարկել են կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքները

Գեղարքունիքի  մարզում մեկնարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ապրիլի 8-ին մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները եղել են Ճամբարակ համայնքում, որտեղ իրականացրել են  ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքներ։ 

Հանդիպմանը մասնակցել են Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու աշխատողներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, Ճամբարակի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։ 

Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները խոսել են ՀՀ կառավարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանել ներկաների կողմից գյուղատնտեսության և բուսաբուծության ոլորտներին առնչվող հարցերին։

Նմանատիպ հանդիպումներ ապրիլ ամսվա ընթացքում կկազմակերպվեն նաև Գավառ, Սևան, Մարտունի և Վարդենիս համայնքներում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում