Սահմանամերձ գոտիներից պետք է հաճախ մշակութային լուրեր հնչեն. Տավուշում կմեկնարկի «Երևան ջազ ֆեստը»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան ջազ ֆեստը», որը մշտապես իր շուրջն է համախմբում ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ականավոր ջազմենների, սեպտեմբերի 13-ին կմեկնարկի Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:

«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգինհանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, մնում է լուծել տեխնիկական հարցերը:

«Մենք ցանկանում ենք փառատոնը եզրափակել ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կամ մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Պայմանավորվածություններ կան մի շարք արտասահմանցի երաժիշտների հետ, սակայն մենք չենք կարող հայտնել նրանց անունները, քանի որ, համավարակով պայմանավորված, ոչ ամեն բան է հստակեցված: Ճապոնիայից, Եվրոպայից երաժիշտների ենք հրավիրել, սակայն նրանք կարող են ժամանել միայն այն դեպքում, եթե բացվեն ճանապարհները, երբ թույլ տան փակ համերգասրահներում միջոցառումներ կազմակերպել: Այդ ժամանակ մենք կարող ենք օրինականացնել պայմանագրերը»,-նշեց Մովսեսյանն ու հավելեց՝ եթե այդ թույլտվությունները չլինեն, ստիպված օնլայն համերգներ կնախաձեռնեն, ինչը այնքան էլ նրա սրտով չէ, քանի որ այդ դեպքում երաժիշտների և հանդիսատեսի հաղորդակցությունբ անմիջական չի լինի:

Նրա համոզմամբ՝ եթե չկա կենդանի շփում, պակասում է էներգետիկան, և ինչ-որ բան ասես կիսատ լինի: Հնարավոր է՝ սպասեն, որ վիրուսը նահանջի, ամեն բան իր տեղն ընկնի, նոր կազմակերպեն լայնածավալ համերգային ծրագրեր:

Խոսելով փառատոնի բացումը Տավուշում անցկացնելու մասին՝ Մովսեսյանը հիշեցրեց՝ առաջին տարին չէ, որ Երևանից դուրս են կազմակերպում միջոցառումը: Փառատոնը մի քանի անգամ իրականացվել է Գյումրիում, հետագայում նաև Շուշիում: «Մեզ համար գեղեցիկ ավանդույթ է դարձել «Երևան ջազ ֆեստը» Երևանից բացի այլ քաղաքներում և Արցախում անցկացնելը: Կարևորում ենք, որ մեր մարզերում մշակութային կյանքը զարգանա, ակտիվանա: Իհարկե, Երևանում համերգներն ավելի շատ են: Ըստ իս՝ պետք է մի փոքր վերաբաշխում լինի: Պետք է ավելի շատ համերգներ կազմակերպել սահամանամերձ մարզերում»,-շեշտեց ասոցիացիայի նախագահը:

Ըստ Մովսեսյանի՝ սահմանամեերձ գոտիներից հիմնականում կրակոցների մասին լուրեր ենք լսում, այնինչ պետք է նաև մշակութային իրադարձությունների մասին լուրեր լսենք:

Միջազգային փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի՝ ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

«Երևան ջազ ֆեստը» կազմակերպում է Ջազի հայկական ասոցիացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում