«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում». սահմանում մեկնարկում է ջազի միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնը 2020-ին կմեկնարկի Տավուշի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 13-ին` ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր, Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում փառատոնն իրական տոն կնվիրի ջազի սիրահարներին։

«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգինհանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։

Մասնակիցները ջազային տրամադրություն կնվիրեն սահմանաբնակ հանդիսատեսին և Երևանից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։ Միջոցառման մուտքն ազատ է։ Համերգի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր սահմանված կանոնները։

Միջազգային փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի՝ ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

«Երևան ջազ ֆեստը» կազմակերպում է Ջազի հայկական ասոցիացիան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը