Սպորտ

Արշակ Կորյանի կարծիքով՝ Հայաստանի ընտրանին կարող էր Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ավելի լավ խաղալ

1 րոպեի ընթերցում

Արշակ Կորյանի կարծիքով՝ Հայաստանի ընտրանին կարող էր Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ավելի լավ խաղալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Արշակ Կորյանի կարծիքով՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հայկական ընտրանին կարող էր առավել լավ խաղալ:

«Մեկնարկային կազմում 5 նորեկ ֆուտբոլիստ ունենալը դրական արդյունք չտվեց: Իմ կարծիքով՝ Հյուսիսային Մակեդոնիան ավելի հավաքված խաղ էր ցուցադրում: Եթե մենք ավելի շատ ժամանակ ունենայինք նախապատրաստվելու համար, ապա առավել հաջող հանդես կգայինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի դեմ խաղից առաջ կայացած նախախաղային առցանց ասուլիսին ասաց Կորյանը:

Խոսելով իր նորամուտի խաղի մասին՝ Կորյանը շեշտեց, որ արդյունքն ավելի շատ բան է ասում, քան իր խաղը, քանի որ նա այն կարծիքին է, որ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ կարելի էր առավել լավ հանդես գալ:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում