Սպորտ

Հայաստանի ընտրանին լավ թիմային ոգի ունի. Իլյա Անտոնով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ընտրանին լավ թիմային ոգի ունի. Իլյա Անտոնով

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի ֆուտբոլի ազգային թիմից Իլյա Անտոնովը Հայաստանի ընտրանուն ուժեղ ոգով թիմ է համարում:

«Ես մեկ տարի հանդես եմ գալիս Հայաստանի առաջնությունում, որը բավականին ուժեղ մրցաշար է, որին մասնակցում են լավ ֆուտբոլիստներ: Այո, Հենրիխ Մխիթարյանը լավագույններից է, սակայն Հայաստանի ընտրանին լավ թիմային ոգի ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային առցանց ասուլիսին ասել է Անտոնովը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում