Ավելի քան 30 մարդ Է տուժել Իրանի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 34 մարդ Է վիրավորվել Իրանի արեւելքում գտնվող Գոլեստանի նահանգում սեպտեմբերի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

Հաղորդագրության մեջ նշված Է, որ 17 մարդ գտնվում Է հիվանդանոցում: Մնացածներին օգնություն Է ցույց տրվել տեղում:

5,1 մագնիտուդով երկրաշարժն արձանագրվել Է Ռամիյան քաղաքի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել Է 9 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский