ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում Սինգապուրի դրոշի ներքո նավարկող առևտրային նավի վրա հարձակման։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Հաղորդագրության համաձայն՝ հարվածներ են հասցվել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև ափամերձ ռադարներին։
«Իրանական ուժերի չարդարացված ագրեսիան առևտրային նավագնացության դեմ ակնհայտորեն խախտել է հրադադարը: Ավելին, Իրանի վտանգավոր վարքագիծը խաթարել է նավարկության ազատությունը, քանի որ առևտուրն ավելի հաճախակի է իրականացվում այս կենսականորեն կարևոր միջազգային առևտրային միջանցքով», - հայտարարել է ԱՄՆ հրամանատարությունը:
Հունիսի 26-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը առնվազն չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա, որոնցից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին տախտակամածին։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հորմուզի նեղուցի վերաբացում, բանակցությունների անցկացում 60 օրվա ընթացքում՝ վեջնական համաձայնության կնքման համար։