Իրան

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

1 րոպեի ընթերցում

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը Իրանին մեղադրել է իր տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ և  խստորեն դատապարտել այդ հարձակումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է տեղական BNA լրատվական գործակալությունը, Բահրեյնի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հունիսի 27-ին թագավորության տարածքին իրանական անօդաչու թռչող սարքերով հարվածները համարել է ինքնիշխանության կոպիտ խախտում և  միջազգային նորմերի ու կոնվենցիաների կոպիտ խախտում, որոնք արգելում են քաղաքացիական թիրախների թիրախավորումը և անմեղ մարդկանց ահաբեկումը։

Գերատեսչությունը գործողությունը որակել է որպես տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև խաղաղության ուղղությամբ միջազգային ջանքերը խաթարող  մոտեցում ՝ դրա համար պատասխանատու համարելով Իրանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում