Հասարակական

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսօր այցելում եմ Տավուշի մարզի սահմանամերձ համայքներ։ Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն հայտնեցի սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ծանոթացել է բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում