Սպորտ

Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը Հայաստանի ընտրանուց թիմայի խաղ է ակնկալում

3 րոպեի ընթերցում

Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը Հայաստանի ընտրանուց թիմայի խաղ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ ազգային ընտրանու անդամները մեծ խանդավառությամբ են մոտենում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ առաջիկա խաղին:

«Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել Ազգերի լիգայի այս մրցափուլին: Ազգային թիմում ունենք նորեկներ և վետերաններ, ովքեր ոգևորվածությամբ լի են և ուզում են բարձր արդյունքների հասնել: Մակեդոնիայի ընտրանին ևս լավ և խաղակցված թիմ է: Բայց մենք մեծ ցանկություն ունենք լավ արդյունք գրանցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմսմբ` նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ ասաց Կապառոսը:

Խոսելով երկու թիմերի՝ երկու տարի առաջ կայացած խաղի մասին` Կապառոսը շեշտեց, որ աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում շատ բան է փոխվում, ինչ մնաց թե երկու տարվա ընթացքում ֆուտբոլում: «Ցավալի է, որ առաջիկա խաղին չի մասնակցի Հյուսիային Մակեդոնիայի հիմնական դարպասապահը»,-առանձնացրեց Կապառոսը:

Վերջինիս կարծիքով` անհնար է իսպանական ֆուտբոլի ոճն ամբողջությամբ փոխանցել Հայաստանի հավաքականին, քանի որ խոսք գնում է տարբեր խաղացողների մասին: «Ձգտելու եմ իմ փորձով օգնել Հայաստանի ընտրանուն, հույս ունեմ` արժանի խաղ կցուցադրենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը՝ իսպանացի մասնագետը բնական է համարում, որ թիմի ուժեղագույն ֆուտբոլիստի բացակայությունն ազդում է այլոց վրա, բայց հավաքականը ձգտելու է ուժեղ թիմային խաղ ցուցադրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը,որտեղ բացակայում են իտալական«Ռոմայի»կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան,ինչպես նաև գերմանական«Հոֆենհայմի»հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները:Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է,որ այժմ արձակուրդում է,վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները,քանի որ լավ մարզավիճակում չէ:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով,որը տեղի կունենա սեպտեմբերի5-ին: 3օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում