Հասարակական

Գիտելիքի օրը ՌԴ ՊՆ հայաստանյան դպրոցներում արիության մասին դաս է անցկացվել

2 րոպեի ընթերցում

Գիտելիքի օրը ՌԴ ՊՆ հայաստանյան դպրոցներում արիության մասին դաս է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դպրոցներում անցկացվել են Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ հարավային օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառումներին մասնակցում էին Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարության, ՌԴ ՊՆ ռազմական, մարզային և քաղաքային վարչակազմերի ռազմական կրթության ներկայացուցիչներ, ինչպես նաև աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ:

Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը առաջին դասարանցիներին փոխանցեց խորհրդանշական «Գիտելիքի բանալին», ապա հնչեց առաջին զանգը, որով սկսվեց նոր ուսումնական տարին:

Ըստ ավանդույթի` դպրոցականները ծաղիկներ խոնարհեցին ռազմաբազայի «Հերոսների ծառուղում» գտնվող հերոսների կիսանդրիներին:

Բացի այդ, դպրոցականների հավաքների դահլիճում, ռազմաբազայի սպաներն ու մանկավարժները արիության դաս են անցկացրել և պատմել պարտականությունները կատարելիս զոհված ականավոր հրամանատարների և զինվորների սխրանքների մասին:

Գիտելիքի օրը Հայաստանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցներն իրենց դռները բացեցին 70 նոր աշակերտների առջև, որոնցից 15-ը հաջողությամբ հանձնեցին ընդունելության թեստերը և ապացուցեցին, որ արժանի են «Երիտասարդ բանակի զինվոր» պատվավոր կոչմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում