Արթուր Ասոյանն ընդունել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ բնահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից, Ասոյանը, ողջունելով ներկաներին, նախ ներկայացրել է Հայաստանում տեսչական մարմինների ստեղծման պատմությունը և նշել, որ նախարարություններին ենթակա տեսչությունների առանձնացումն ու կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ստեղծման նպատակն է եղել քաղաքականության մշակման և վերահսկողական գործառույթների տարանջատումը:

Անդրադառնալով ընթացիկ տարում տեսչական մարմինների կողմից իրականացված աշխատանքներին՝ Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ պլանային ստուգումների գործընթացը որոշակի դանդաղել է՝ պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ և համավարակի դեմ տարվող տեսչական վերահսկողական աշխատանքներով:

Ժիրայր Միրզոյանը իր հերթին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում իրականացվող ոլորտային աշխատանքների մանրամասները, մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառային տնտեսություններին առնչվող հարցերին: Գնել Հասրաթյանը և Վահե Ջիլավյանը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները և հետագա անելիքները՝ քննարկվել են հետագա համագործակցության հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապօրինի անտառահատման դեմ տարվող աշխատանքներում նոր գործուն մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

Ժիրայր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար՝ Արթուր Ասոյանին հրավիրելով Արցախի Հանրապետություն:

Ընդունելով հրավերը՝ Ասոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է տեսչական մարմինների ոլորտում առկա փորձը փոխանցել Արցախի գործընկերներին:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում